Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Նիկոլ Փաշինյանն իր պահակախմբի ֆինանսավորումն ավելացրել է 1,8 միլիարդով

Նիկոլ Փաշինյանն իր պահակախմբի ֆինանսավորումն ավելացրել է 1,8 միլիարդով
02.10.2023 | 22:24

- Իշխանափոխությունը հեղափոխությամբ չի լինի։ Դա է վկայում հրապարակի ներկա վիճակը։ «Գազպրոմը» չի գալիս հրապարակ։

- Իշխանափոխությունը ընտրություններով չի լինի։ Դա են վկայում քաղաքական ուժերի զրոյական վարկանիշները։

- Արևմուտքը իշխանափոխություն չի կարող անել։ Դա են վկայում մեր ներկա քաղաքական և աշխարհքաղաքական վիճակները։

- Իշխանափոխություն կարող է անել միայն Ռուսաստանը։

- Ռուսաստանին պետք է Հայաստանում ունենալ հնարավորինս թույլ իշխանության։ Դրա ամենալավ ձևը հեղաշրջումն է։ Կառավարությունում վխտում են բազմաթիվ բառադի ռուսական ագենտներ, որոնց ուշքն ու միտքը սեփական մաշկի փրկությունն է։ Իսկ դրա ամենալավ տարբերակը սրան հանելն ու ժողովրդի «արդար դատաստանին» հանձնելն է։

Նրանք պարզապես սպասում են բարձր հրամանին։

- Ես թքած ունեմ, թե ռուսական այս ագենտին ռուսական ո՞ր ագենտն է փոխարինելու։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ